Արսենյանը և Գալուզինը քննարկել են երկկողմ օրակարգի առաջնահերթ մի շարք հարցեր
Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին։
Դեսպան Արսենյանն իր խոսքում կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։ Հույս հայտնեց, որ Դեսպանությունն իր առաքելության իրականացման ընթացքում կշարունակի վայելել Ռուսաստանի իշխանությունների բարեհաճությունը և աջակցությունը։
Գուրգեն Արսենյանը և Միխայիլ Գալուզինը քննարկեցին երկկողմ օրակարգի առաջնահերթություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձան առաջիկա բարձրաստիճան փոխայցերին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրերի պատճենի հանձնումով ՀՀ դեսպան Արսենյանը համարվում է լիարժեք անցած իր պարտականությունների կատարմանը։