ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերյան էջում անդրադարձել է Մեծ յոթնյակի հայտարարությանը․ «Միջազգային հստակ քայլերն ու դերակատարների պարտավորություններն առաջնային նշանակություն ունեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների համար»,- գրել է ԱԳ նախարարը։