Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԽ-ից, կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներայացրել է հայկական կողմի դիրքորոշումները: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: