4.04.2026
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հայաստան ժամանած մի խումբ գիտնականների
prev Նախորդ նորություն

Ամրապնդվում է համագործակցությունը ICMPD հետ. ՆԳՆ

Նոյեմբերի 12-ին Հունգարիա կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) գլխավոր տնօրեն Միխայիլ Շպինդելեգերի հետ։


Հանդիպմանը մասնակցել են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայութան պետ Արմեն Ղազարյանը և Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։


Կարևորելով ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ Վահե Ղազարյանն այն շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։


Նախարարն ընդգծել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կենտրոնի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հարցում։


Վահե Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները, կարևորել այդ գործընթացում միջազգային գործընկերների, մասնավորապես, Եվրոպական միության դերը։ Նախարարը կարևոր ձեռքբերում է համարել ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են միգրացիոն քաղաքականության իրականացման, մասնավորապես, միգրացիոն հոսքերի կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման և այլ հարցեր։


Վահե Ղազարյանը Միխայիլ Շպինդելեգերին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու ապաստան հայցողների համար նոր կենտրոնի բացման արարողությանը։


Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը:


 


 

Միրզոյանն ու Արաղչին քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար