22.11.2024
Գրետա Թունբերգը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
prev Նախորդ նորություն

ՎԶԵԲ-ի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրենը Հայաստանում է

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՎԶԵԲ՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ Երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:


Շնորհավորելով տարածաշրջանային կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Բանկի և Հայաստանի կառավարության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս շարունակաբար կամրապնդվեն:


Ֆալչեթին փոխվարչապետին է ներկայացրել Հայաստանի համար 2025-2030 թվականների ռազմավարության նախագծով սահմանվող հիմնական առաջնահերթությունները: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է առավել ներառական և մրցունակ մասնավոր հատվածի, ինչպես նաև կանաչ տնտեսության անցումը խթանելու նպատակով կայուն ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը:


Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև ջրային համակարգի և կոշտ թափոնների կառավարման ուղղություններով հնարավոր համագործակցությանը: