Շուշիի շրջանի 150 բնակիչ ունեցող Եղցահող համայնքը հայտնվել է ադրբեջանական կողմից ուղիղ կրակի տակ։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:"Ադրբեջանի զինված ուժերը ավերել են համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջափակված են ադրբեջանական զորքերի կողմից",- գրել է Ստեփանյանը։