4.12.2025
Արգիշտի Քյարամյանը նոր խորհրդական ունի
22.02.2024
Արգիշտի Քյարամյանը նոր խորհրդական ունի

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սերգեյ Առստամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: Սերգեյ Վլադիմիրի Առստամյանի կենսագրությունըԾնվել է 1973 թվականի հուլիսի 31-ին, ԼՂՀ, Ստեփանակերտ քաղաքում:1996թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի կենսաբանություն և քիմիա ֆակուլտետը, 2001թ.՝ ՌԴ ՊՆ հրետանային ակադեմիան՝ զինվորական և վարչական ղեկավարում մասնագիտությամբ:1991-1993թթ. – ծառայել է զինված ուժերում:Աշխատանքային գործունեությունIII-IX.1992թթ. – ԼՂՀ հրետանային դիվիզիոնի ռեակտիվ հրետանային մարտկոցի հաշվարկի համար1992-1993թթ. – ԼՂՀ ռեակտիվ հրետանային դիվիզիոնի ջոկի հրամանատարI- IX.1993թթ – ԼՂՀ ԲՄ-21 հրետանային դիվիզիոնի ղեկավարման դասակի հրամանատար, հետախուզության պետ1993-1995թթ. – ԼՂՀ հրետանային բրիգադի ռեակտիվ դիվիզիոնի հետախուզության պետIV-IX.1995թթ. – ԼՂՀ հրետանային վարչության ռազմական պատրաստականության բաժնի պետի ավագ օգնական1995-1996թթ. – ԼՂՀ հրետանային վարչության հետախուզության բաժնի պետի օգնական1996-1997թթ. – ԼՂՀ հրետանային վարչության մարտական պատրաստականության բաժնի սպա1997-1998թթ. – ԼՂՀ հրետանային վարչության հետախուզության պետ1998-1999թթ. – ԼՂՀ հրետանային բրիգադի 3-րդ դիվիզիոնի հրամանատարVII-X.2001թ. – ԼՂՀ հրետանու բաժնի մարտական պատրաստականության բաժնի պետX-XII.2001թ. – ԼՂՀ հրետանու բաժնի օպերատիվ բաժանմունքի պետ2001-2005թթ. – ԼՂՀ զորամասի հրամանատար2005-2008թթ. – ԼՂՀ բրիգադի հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատարի պարտականությունների ժամանակավոր կատարող2008-2013թթ. – ԼՂՀ հրետանային գնդի հրամանատար2013-2016թթ. – ԼՂՀ դիվիզիայի հրամանատարի տեղակալ2016-2018թթ. – ԼՂՀ դիվիզիայի հրամանատարի տեղակալ-շտաբի պետIV-VII.2018թ. – ԼՂՀ դիվիզիայի հրամանատարի տեղակալ2018-2020թթ. – ԼՂՀ սոցիալական պաշտպանության բաժնի պետ2020-2022թթ. – ԱՀ զինվորական կոմիսար2022-2023թթ. – ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալՊարգևներՀՀ նախագահի 2016 թվականի ապրիլի 10-ի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» II աստիճանի մեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:Այլ տվյալներԱմուսնացած է, ունի երեք երեխա: