6.12.2024
Աննա Վարդապետյանը ներկայացրել է փողերի լվացման դեմ պայքարի առանձնահատկությունները ՀՀ-ում
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն այսօր շարունակում է առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը. ԱԽՔ

Նոյեմբերի 8-ին Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» ֆորումին:


Ֆորումի ընթացքում ԱԽ քարտուղարը նշել է, Հայաստանում իրականացվող ժողովրդավարության համապարփակ բարեփոխումների մասին՝ շեշտելով դրանց առաջնահերթությունը ՀՀ կառավարության համար և ընդգծել դրանց դերը՝ նպաստելու երկրի դիմակայունության բարձրացմանը:



Գրիգորյանը հավելել է, որ ՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը: