22.11.2024
ՀՀ-ն այսօր շարունակում է առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը. ԱԽՔ
prev Նախորդ նորություն

Փարաջանովյան շունչը՝ Միլանում. "Արտույտի" շարֆերը ցուցադրվել են նորաձևության շաբաթում

Տարիներ առաջ ստեղծված հայկական շարֆերի «Արտույտ» բրենդի հիմնական գաղափարըհայկական արվեստը ճանաչելի դարձնելն է: Իրողությունները ցույց են տալիս՝ հիմնադիրներին դա հաջողվեց, ավելին՝ հայկական արվեստը նաև միջազգային ասպարեզում է ճանաչելի դառնում այդ թվում նաև իրենց շնորհիվ:


Այդպես, Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում «Արտույտ»-ը ներկայացավ «Փարաջանով 100» նոր հավաքածուով, որն արժանացավ ամենաբարձր գնահատականի: Եվ ահա հավաքածուն առաջին անգամ կներկայացվի նաև Հայաստանի ազգային պատկերասրահում՝  նոյեմբերի 15-ինԼ


Համագործակցությունը Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ նոր չէ, բայց նոր է այն երանգավորումը, որը դրան կհաղորդեն գունեղ ու մեծ վարպետի ոգով պարուրված շարֆերը. Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ, որը նշվում է այս տարի, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ, որին և «Արտույտ»-ը մասնակցել. 


«Ի սկզբանե ունեցել ենք մետաքսե շարֆերի հավաքածու՝ Փարաջանովի կոլաժների հիման վրա։ 2017 թվականից սկսած տարին երկու անգամ մենք մասնակցում ենք Միլանի նորաձևության շաբաթներին, և որոշեցինք այս տարի Միլանում  ներկայացնել Փարաջանովին նվիրված հագուստների և նոր շարֆերի հավաքածուն: Բացի այս, կազմակերպվեց  նաև  փարաջանովյան կինոդիտում. թե՛ մեկը, թե՛ մյուսը ընդունվեց մեծ ոգևորությամբ ու ամենադրական գնահատականին արժանացավ փարաջանովյան օր նվիրելով Միլանին»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր ներկայացրեց «Արտույտ» ընկերության հիմնադիր-տնօրեն Արևիկ Առաքելյանը:


Նա շեշտեց՝ Փարաջանովը զարմացրել է իտալացիներին։ Այնքան, որ ինը իտալացի և մեկ հայ նկարիչ ներկայացրել են թվային արվեստ՝ ոգեշնչված Սերգեյ Փարաջանովից։ 


ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն էլ նշեց, որ Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումների իրագործման համար տրամադրվել է 1 մլրդ դրամի չափով գումար.


"Մենք առաջնորդվել ենք այն տրամաբանությամբ, որ կարևոր է դուրս գալ հուշ-երեկոներից ու առաջարկել նոր մոտեցումներ, թե ինչպես է այսօրվա երիտասարդը, ՀՀ քաղաքացին յուրացնում, ընկալում Փարաջանովի ժառանգությունը",- ասաց փոխնախարարը։ 


Նշենք, որ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում: