ՀԱՊԿ քարտուղարությունը կազմակերպությանը ՀՀ անդամության կասեցման մասին դիմում չի ստացել Երեւանից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից։ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի խոսքերը, ըստ ամենայնի, կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումներին չմասնակցելու մասին է։ VERELQ-ը հիշեցնում է, որ France24-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի արձագանքը չէր համապատասխանում իրականությանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես 2021-ին, 2022-ին, և ակնհայտ է, որ դա չէր կարող անտեսված մնալ Հայաստանի կողմից։ «Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս կազմակերպությանը, որտեղ գերակշում է Մոսկվան»,- ասել է Փաշինյանը։