17.04.2025
ՀՀ ՆԳՆ-ն սառեցնում է
prev Նախորդ նորություն

Հայաստանում տղամարդկանց միջին աշխատավարձը 64%-ով բարձր է կանանց միջին աշխատավարձից

Հայաստանում տղամարդկանց միջին աշխատավարձը 64%-ով բարձր է կանանց միջին աշխատավարձից։ Այն դեպքում, երբ աշխատող կանայք 5%-ով ավելի են աշխատող տղամարդկանցից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

"Ցածր աշխատավարձի պատճառը այն է, որ կանանց 35%-ը աշխատում է կրթության և առողջապահության ոլորտում, որտեղ աշխատավարձերը ամենացածր են, թեև պետության զարգացման համար կարևորագույն ոլորտներն են։

Կրթության ոլորտում կանանց միջին աշխատավարձը (մաքուր) 111,000 դրամ է և առողջապահության ոլորտում՝ (մաքուր) 151,000 դրամ է",- գրել է նա։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար