7.12.2024
ԳԱԱ պատվիրակությունը Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է սահմանագոտի
prev Նախորդ նորություն

Կրակոց՝ Ազգային ժողովի նախկին պատգամավորին պատկանող «Վեդի ալկո» գործարանում. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական ոստիկանության վարչությունում և քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական ոստիկանության վարչությունում համատեղ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղում կրակոց է հնչել և վիրավորը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ հայտնում է Shamshyan.com-ը:


Արդեն Գինեվետ գյուղում պարզվել է, որ ստացած օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Նշված գյուղում գործող Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Վեդի ալկոյի Մանվել» մականվամբ Մանվել Ղազարյանին պատկանող «Վեդի ալկո»-ի տարածքում է հրազենային վնասված ստացել քաղաքացին։


Քրեական ոստիկանության ծառայողները պարզել են, որ «Աստղիկ» բժկական կենտրոն տեղափոխվածը Երևանի բնակիչ 49-ամյա Սերգեյ Հ․-ն է, ով հիվանդանոց է ընդունվել «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։


Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 8-ին, ժամը 01։40-ի սահմաններում Սերգեյ Հ․-ին ըստ նախնական տեղեկությունների հրազենային վնասվածքը պատճառել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 49-ամյա Գառնիկ Խ․-ն՝ «Վեդի ալկո» ընկերության տարածքում։


Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։


Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր, իսկ ոստիկանների կողմից տարած բացատրական աշխատանքների շնորհիվ Գառնիկ Խ․-ն ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն՝ իր հետ բերելով նաև հանցագործության գործիք համարվող հրազենը։ Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։