Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել։ Նրա խոսքով, շուրջ 280 հազար հայաստանցու համարի մասին է խոսքը. "Ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան ա։ Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երեւում է իրենց հատուկ ծառայություններին պատկանելությունը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ",- գրել է նա: Նա նաև մեջբերել է գործընկերոջ գրառումը, որում նշվում է, որ այս արտահոսքի պատճառը բջջային օպերատորբները չեն ՝ հաստատ։ Սա արդեն մարդկանց թվային անվտագության հիգինեայի բացակայությունից է գալիս: