7.12.2024
ՆԳ նախարարը Հունաստանի միգրացիայի նախարարի հետ քննարկել է միգրացիոն ոլորտին առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

Ռազմական ճանապարհով օկուպացված տարածքների հարցը լուծելու խնդիր դրված չէ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ռազմական ճանապարհով օկուպացված տարածքների հարցը լուծելու խնդիր դրված չէ:


«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության՝ օկուպացված շուրջ 200 քկմ տարածքի խնդրին, ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու խնդիր դրված չէ, որովհետև սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ, բանակցային ճանապարհով: Բանակը, բացի ՀՀ տարածքային ամբողջականությունն արտաքին հարձակումից պաշտպանելուց, այլ խնդիր չունի և չի ունենալու»,- ասաց նա ԱԺ-ում ելույթի ժամանակ:


Նրա խոսքով, ՀՀ բանակում բարեփոխումները, ծախսերն ու ներդրումները միտված են մեկ կարևոր նպատակի՝ ունենալ արհեստավարժ, մարտունակ և ժամանակակից բանակ, որն ունակ կլինի պաշտպանելու Հայաստանի Հանրապետության 29.743 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքը:


«Սա միակ խնդիրն է, որ դրված է բանակի առաջ»,- շեշտեց նա: