4.12.2024
Գերմանիան և ՀՀ կարող են համագործակցել COP17-ի կազմակերպման աշխատանքներում
prev Նախորդ նորություն

Կառավարությունը նախատեսում է 5.5 մլն դրամ տրամադրել գյուղատնտեսական ապահովագրությանը

Կառավարությունը նախատեսում է պետական բյուջեի միջոցներից 5.5 մլն դրամ տրամադրել գյուղատնտեսական ապահովագրության համակարգին: 


Ինչպես տեղեկանում ենք e-draft.am իրավական ակտերի հրապարակման միասնական կայքից, կառավարության համապատասխան որոշման այս նախագիծը նախատեսված է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի շարունակականության ապահովման և պետական աջակցությամբ գյուղատնտեսական արտադրողների ռիսկերի նվազեցման համար։Գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրն առաջին անգամ մեկնարկել է 2019 թվականին՝ ապահովագրելով միայն երկու մշակաբույս, իսկ 2023 թվականին ապահովագրական պայմանագրերի քանակը գերազանցել է 10 հազարը՝ ընդգրկելով ավելի քան 11,662 հա մակերես, իսկ համախառն ապահովագրավճարը կազմել է շուրջ 1.8 մլրդ դրամ:


Այս համակարգն իր կարևոր ներդրումն է ունենում գյուղատնտեսական ռիսկերի կառավարման, գարնանային ցրտահարությունից, երաշտից, կարկուտից և հրդեհից պաշտպանվելու գործում։2024 թվականի համար ակնկալվող խնդիրներից մեկն այն է, որ ծրագրին մասնակից ապահովագրական ընկերության հանդեպ KfW գերմանական զարգացման վարկերի բանկի կողմից նախատեսված 5.5 մլն դրամ սուբսիդավորումը չի տրամադրվել՝ պատժամիջոցների պատճառով։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է անհրաժեշտ գումարը տրամադրել ՀՀ պետական բյուջեի միջոցներից՝ ապահովելով ծրագրի անընդհատությունը և գյուղատնտեսական ապահովագրության համակարգի զարգացումը։ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական ապահովագրության ծրագրի միջոցով նպատակ ունի առաջիկա տարիներին շարունակաբար ընդլայնել ապահովագրվող մշակաբույսերի և ռիսկերի շրջանակը՝ ստեղծելով կայուն ապահովագրական հիմքեր նաև անասնաբուծության ոլորտի համար։