8.06.2025
Պատրաստակամ եմ զարգացնելու ՀՀ և Ճապոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Քննարկել են Երևանի և Ստոկհոլմի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները

Նոյեմբերի 12-ին Շվեդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահ Օլլե Բուրելի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Զրուցակիցները քննարկել են Երևանի և Ստոկհոլմի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները: Առանձնանշվել են հատկապես այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կանաչ անցումը, քաղաքային կյանքի տարբեր ոլորտներում նորարարությունների շարունակական ներդրումը, տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ու քաղաքացիական հասարակության ներգրավվածության ավելացումը:


Արարատ Միրզոյանը և Օլլե Բուրելը մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների կարևորության, ժամանակակից պայմաններում ժողովրդավարության խթանման ճանապարհին առկա մարտահրավերների շուրջ՝ ընդգծելով դրանց հաղթահարման նպատակով տարբեր հարթակներում և մակարդակներով ակտիվ փոխգործակցության հրամայականը:


Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը Օլլե Բուրելի ուղեկցությամբ կարճատև շրջայց է կատարել քաղաքային խորհրդի՝ պատմական նշանակության շենքում:

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը շատ հստակ ուղերձ էր հայ ժողովրդին. Դավիթ Վարդանյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին