4.12.2024
Ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ բնական գազի մատակարարումը
prev Նախորդ նորություն

Հարկային օրենսգրքի փոփոխություններ. տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կանցկացվեն խորհրդարանական լսումներ:


Կքննարկվի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Խոսքը վերաբերում է մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու նախաձեռնությանը: