ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը կմեկնարկի այսօր, Երևանի ժամանակով 14:00-ին: Հիշեցնենք, հանդիպումը նախատեսված է Բրյուսելում։ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ: