17.07.2025
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
14.12.2023
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Նիստը կգումարվի ժամը 11:00-ին: Օրակարգում ընդգրկված է 8 հարց, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին օրենքի նախագիծը, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Խորհրդարանը կքննարկի նաև «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ու մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: Օրակարգում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը: