21.12.2024
Վերջապես լավ նախագիծ. Հայաստանում առաջարկում են աշխատանքային ժամերը կրճատել
prev Նախորդ նորություն

Ալիևը ուղղակի կմտնի ու կվեցնի "Զանգեզուրի միջանցքը". Օսկանյան

Կարծում եմ, որ միջանցքի պահանջը ցուցակում կա, թեև այդ մասին չի խոսվում, ուղղակի Ալիևը կարիք չի զգում դրա մասին խոսել, որովհետև ինքը համարում է, որ դրա լուծումն իր համար ամենահասանելին է: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարարՎարդան Օսկանյանը՝ մեկնաբանելով Ալիևի հայտարարությունները:


"Միջանցքն ամենահասանելին է Ադրբեջանի համար, նա ուղղակի կմտնի և կվերցնի: Ալիևը համարում է, որ Փաշինյանը խոստացել է միջանցքը և իր իրավունքն է մտնել այն վերցնել: Այնպես որ սա իսկապես լուրջ մտահոգության տեղիք է տալիս",- ասաց նա:


Օսկանյանը հիշեցրեց, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ միջանցքը կարմիր գիծ է ՀՀ համար, բայց, վստահ է նախկին արտգործնախարարը, դա ոչինչ չի նշանակում.


"Հակառակը՝ ինձ մտահոգում է, որ Փաշինյանն ասել էր "Արցախը Հայաստան է և վերջ", իսկ հետո Արցախն ուղղակի նվիրեց Ադրբեջանին»,- շեշտել է նա:


Օսկանյանն ընդծել է՝ Արցախի հարցը պետք է բերել օրակարգ, քանի որ դրանով հնարավոր կլինի լուծել բոլոր տեսակի խնդիրները: