Վերջապես լավ նախագիծ. Հայաստանում առաջարկում են աշխատանքային ժամերը կրճատել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է Հայաստանի աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարել և կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ պահպանելով աշխատավարձի չափը։
Ըստ այդմ, առաջարկվում է օրական աշխատանքային ժամերի քանակը կրճատել 8 ժամից մինչև 7 ժամ, շաբաթական աշխատանքային ժամերի քանակը՝ 40 ժամից մինչև 35 ժամ: Փոփոխությունները չեն հանգեցնի աշխատավարձերի կրճատման, նվազագույն աշխատավարձն էլ կվերանայվի՝ համահունչ նոր աշխատաժամանակին։
Հեղինակները նշում է, որ այս փոփոխությունները նպատակ ունեն բարելավել աշխատանքի և անձնական կյանքի բալանսը՝ ստեղծելով հնարավորություններ աշխատողների համար ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին, հանգստին և ինքնազարգացմանը, նվազեցնել սթրեսը և առողջապահական խնդիրները
Նախագծերի ընդունման դեպքում դրանք կսկսեն գործել պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց։
Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում, քաղաքացիները կարող են իրենց կարծիքն արտահայտել դրա վերաբերյալ։