21.04.2025
ՏԿԵ նախարարը աշխատակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանին
prev Նախորդ նորություն

Մարտնչող տգիտությունը սահման չունի. ավագանու անդամ՝ կարմիր գծերի նախագծի մասին

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով քաղաքային իշխանությունների կողմից 2025 թվականի համար կարմիր գծերի վերաբերյալ որոշման նախագծին:


«Հարգելի՛ հայրենակիցներ,


Ինչպես գիտեք «Մայր Հայաստան» խմբակցությունը պայքարում էր «կարմիր գծերի» ապօրինի թանկացման դեմ և դիմել էր դատարան։


Երեկ ՀՀ վարչական դատարանը ոչ իրավաչափ՝ անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետարանի հայտնի «կարմիր գծերի» որոշումը։ Այսօր արդեն ՔՊ-ն իր կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն»-ը և իրենց հաճախորդները նորից բերել են նույն խայտառակ որոշման նախագիծը հաջորդ 2025 թվականի համար։


Հ.Գ. Մարտնչող տգիտությունը և պնդաճակատությունը սահման չունի»,-գրել է Մանուկյանը։


Հիշեցնենք, ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է որոշում, որով Երևանի ավագանու կողմից ընդունված և այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։  Քաղաքապետարանից հայտարարեցին, որ մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից այն բողոքարկվելու է։ Ավելին՝ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։


 

Արշակյան. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է փոխկապակցված աշխարհում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան