12.03.2025
Մարտնչող տգիտությունը սահման չունի. ավագանու անդամ՝ կարմիր գծերի նախագծի մասին
prev Նախորդ նորություն

Արշակյան. Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է փոխկապակցված աշխարհում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ՄԱԿ-ի ինտերնետ կառավարման ֆորումի գլխավոր քարտուղար Չենգետայ Մասանգոյի հրավերով դեկտեմբերի 18-ին Ռիադում (Սաուդյան Արաբիայի Թագավորություն) մասնակցել է ՄԱԿ-ի «Ինտերնետ կառավարման համաժողով 2024»-ին:


Միջոցառման խորհրդարանական հատվածին նվիրված «Փոփոխությունների հզոր հավաքական ուժը. խորհրդարանականները համաշխարհային զարգացած թվային ապագայի համար» պանելային քննարկման ընթացքում ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է ինտերնետ կառավարման, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, օրենսդրական բարենպաստ պայմանները՝ գործընկերներին հրավիրելով համագործակցության:


Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր փոխկապակցված աշխարհում, որտեղ թվային տեխնոլոգիաները դարձել են կյանքի գրեթե բոլոր ոլորտների անբաժան մասը: Խորհրդարանների միջեւ միջազգային համագործակցությունը եւս առաջնային նշանակություն ունի, քանի որ թվայնացման, կիբեռանվտանգության, արհեստական բանականության ազդեցությունը դուրս է գալիս պետական սահմաններից՝ դառնալով գլոբալ մարտահրավեր, ազդելով ինչպես մարդու իրավունքների ու ժողովրդավարության, այնպես էլ պետությունների թվային ինքնիշխանության վրա:


Միաժամանակ ԱԺ փոխնախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ միտված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը եւ տարածաշրջանի կապակցվածության խթանմանը՝ այդ տեսանկյունից կարեւորելով նաեւ ինտերնետ կապուղիների ցանցի զարգացման դերը:


Քննարկմանը բանախոսների կարգավիճակով ներկա են եղել խորհրդարանականներ Արգենտինայից, Նորվեգիայից, Սաուդյան Արաբիայից, Նամիբիայից եւ Պակիստանից:


Ֆորումի աշխատանքների շրջանակներում ԱԺ նախագահի տեղակալը հանդիպել է Ինտերնետի կառավարման խորհրդի ՄԱԿ-ի քարտուղարության ղեկավար Չենգետայ Մասանգոյի եւ Ինտերնետ հասարակության հիմնադրամի նախագահ ու գլխավոր գործադիր տնօրեն Սալի Վենթվորթի հետ:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ինտերնետ կառավարման խորհրդի հետ համագործակցությունն առավել խորացնելու, ինչպես նաեւ Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունների շուրջ::


Հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ հյուրընկալ երկրի խորհրդարանի ներկայացուցիչների, ինչպես նաեւ միջոցառմանը մասնակցող այլ գործընկեր շրջանակների հետ:

Վաչե Տերտերյանն ազատվել է պաշտոնից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
10.03.2025
Հայաստանի ԱԳ նախարարը Հնդկաստանում բարձրացրել է հայ գերիների հարցը