«Մայր Հայաստանը» շարունակում է «Ո՛չ թալանին» խորագրով բողոքի և իրազեկման ակցիաները։Դեկտեմբերի 20-ին ակցիան կմեկնարկի ժամը 14։00-ին՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանին հարակից տարածքից՝ Ավետիք Իսահակյանի արձանի մոտից։Երևանի ավագանիում «Մայր Հայաստանը» խմբակցությունը հիշեցնում է, որ Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ:««Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում թալանին և ամենօրյա ռեժիմով ակցիաներ է իրականացնելու մայրաքաղաքի տարբեր հատվածներում»,- ասված է հայտարարության մեջ: