Եվրախորհուրդը շարունակելու է աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։ «Հրաշալի հանդիպում եմ ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Պեյչինովիչ-Բուրիչը հանդիպել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։