25.12.2024
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեություն. ԲԸՏՄ
prev Նախորդ նորություն

Քննարկվել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հարցը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան։ Հայտնում են նախարարությունից:


Նախարարը ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, համայնքապետերի հետ շրջայց է կատարել կայանում, ծանոթացել է վերազինման, արդիականացման աշխատանքներին։


Այնուհետև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել են մի շարք աշխատանքային հարցեր` այդ թվում ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, ինչպես նաև նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր։