Ավարտին հասցվեց այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում, և դա հանրային անհարկի հնչեղություն ստացած թյուրիմացության պարզաբանումն էր և ինձ հասցեագրվող մեղադրանքների հերքումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:"Շնորհակալ եմ բոլորին, ովքեր վերջին ամիսների ընթացքում կանգնած էին իմ կողքին և հավատով լի ինձ հետ միասին սպասում էին այս օրվան։ Ձեր վստահությունը ոգեշնչում է և ստիպում առաջ շարժվել",- գրել է Սմբատյանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ գլխավոր դատախազությունից երեկ տեղեկացրեցին, որ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ դադարեցվել է հետապնդումը. պատճառված վնասի մի մասը հատուցվել է: