23.12.2024
ՀՖՖ-ն սկսում է «Տարվա լավագույն ֆուտզալիստի» քվեարկությունը
prev Նախորդ նորություն

Ավինյանը խոստացել է փոխհատուցել ԱՄՆ ավիատոմսի վրա ծախսած 20 հազ․ դոլարը

Լուսանկարը՝ gov.am
Լուսանկարը՝ gov.am

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է շուրջ մեկ ամիս առաջ Լոս Անջելես կատարած աշխատանքային այցի շուրջ ստեղծված սկանդալին։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոս Անջելես ավիատոմսի արժեքը կազմել է 7,6մլն դրամ (շուրջ 20 հազ․ դոլար), ինչը մեծ հասարակական աղմուկ էր բարձրացրել։


Այսօր տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում Ավինյանը վստահեցրել է, որ ծախսն ամբողջապես կփոխհատուցի։


«Անկեղծ ասած, ես նույնպես մի փոքր ապշած էի այդ թվերից։ Հետո մի փոքր խորացա և հասկացա, որ ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա։ Նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք են բերվել նոյեմբերի 20-ին, և եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք՝ կարող է կրկնակի կամ եռակի անգամ թանկ գնեինք։ Որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն»», – հայտարարեց Ավինյանը։


Նա խնդրեց ներկայացնել, թե երբ է այցը հաստատվել, երբ և ինչ պատճառով տեղեկատվություն չի տրվել ու գործողություն չի եղել։


«Ինքս կառաջարկեմ, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն պատասխանատուները»,-ասաց Ավինյանը։


Ավելի վաղ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ուղիղ եթերում Ավինյանին մեղադրել էր ԱՄՆ գործուղման անհիմն մեծ ծախսերի մեջ։ Մարությանի խոսքով՝ Ավինյանի ավիատոմսը հարկատուների համար արժեցել է 7,6 մլն դրամ կամ 20 հազար դոլար՝ չնայած այն հանգամանքին, որ բիզնես դասի տոմսի միջին արժեքը 4 հազար դոլար է։