ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ. ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում «Կիրանցում բնակիչները ադրբեջանցի հատուկջոկատային են նկատել» վերտառությամբ տեսանյութ է տարածվում:Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է: Կոչ ենք անում զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց: