10.09.2026
Անահիտ Մանասյանը այցելել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
prev Նախորդ նորություն

ԱՄԷ-ն Հայաստանի կարևոր և վստահելի գործընկեր երկրներից է. Ռուբինյանը՝ Անվար Գարգաշին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:


Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի կարևոր և վստահելի գործընկեր երկրներից է: Նա բարձր է գնահատել այդ գործընկերությունը և նշել, որ հաստատակամ են խորացնելու փոխգործակցությունն ինչպես ավանդական, այդպես էլ մի շարք նոր ոլորտներում:


Նա կարևոր ձեռքբերում է համարել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացումը:


Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ինչպես նաև ներկայացրել Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:


Երկուստեք կարևորվել է խորհրդարանական ձևաչափով համագործակցությունը: Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, առևտրատնտեսական, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության հետագա խթանմանը վերաբերող հարցերի շուրջ:


 


 

Առկա է համագործակցության լայն օրակարգ. ՏԿԵ նախարարը՝ ՌԴ դեսպանին
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ