18.12.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահի հետ
prev Նախորդ նորություն

Քննարկվել են Հայաստանի և Չեխիայի զբոսաշրջային համագործակցության հնարավորությունները

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի միջև։ Այս մասին տեղեկացնում են կոմիտեից:

«Կողմերը փոխանակեցին տեղեկատվություն առկա վիճակագրության, վիզային քաղաքականության, չվերթների վերաբերյալ, քննարկեցին Հայաստանի և Չեխիայի միջև զբոսաշրջության բնագավառում առկա զարգացումներն ու համագործակցության հնարավորությունները։

Կողմերը հատկապես շեշտեցին չվերթների վերականգնման անհրաժեշտությունը զբոսաշրջային այցելությունների փոխադարձ ավելացման համար և կարևորեցին այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։

Դեսպանը տեղեկացրեց՝ Չեխիա մուտքի արտոնագրերի ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ՝ միաժամանակ շեշտելով մուտքի արտոնագրի ձեռքբերման պարագայում առաջին մուտքը Չեխիա կատարելու կարևորության մասին։

Կողմերը կարևորեցին Հայաստանի և Չեխիայի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության ընդլայնման նպատակով մարկետինգային միջոցառումների իրականացումը՝ ուղղված զբոսաշրջային հնարավորությունների մասին միմյանց երկրներում իրազեկվածության բարձրացմանը։

Երկու կողմերը պատրաստակամություն հայտնեցին իրենց իրավասությունների շրջանակներում հնարավորինս աջակցել հետագայում նախատեսվող գործընթացներին»,- ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։