Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կանադայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Նախարար Ջոլին նաև շրջել է Հիշողության պուրակում և ջրել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տնկած ծառը։