18.12.2024
Պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի մի շարք անդամների հետ
prev Նախորդ նորություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է Լևոն Յոլյանից բռնագանձել 1 միլիարդ 723 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝


1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 1 անշարժ գույք՝ Ծաղկաձոր քաղաքում, 3 անշարժ գույք՝ Արտավազ գյուղում, 1 անշարժ գույք՝ Արտաշատ քաղաքում և 1 տրանսպորտային միջոց, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 628 միլիոն դրամ.


Երևան քաղաքում երկու գույքի շուկայական արժեքները, որոնց հանրագումարը կազմում է ավելի քան 53 միլիոն դրամ.


3 իրավաբանական անձանցում ունեցած մասնակցություններ.


ավելի քան 69 միլիոն դրամին համարժեք փոխառության պահանջի իրավունք և շուրջ 32 միլիոն դրամին համարժեք ավանդ.


1 միլիարդ 569 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար: