18.12.2024
Հակոբ Ասլանյանը հեռացվել է իշխող
prev Նախորդ նորություն

Վարորդները շուտով պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական

Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. եթե վարորդի մոտ առկա չէ վարորդական վկայական, սակայն անձն ունի վարելու իրավունք և դա հաստատվում է պարեկային ծառայողի կողմից ծրագրային ստուգմամբ, ապա նա ենթակա չի լինի վարչական պատասխանատվության։ ՆԳ նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով մի քանի նոր նախագծերի մասին։


Վարորդական իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կքրեականացվի. եթե անձը չունի վարորդական իրավունք, սակայն վարում է տրանսպորտային միջոց՝ դրանով իսկ հայտնվելով մյուս վարորդների համեմատությամբ արտոնյալ կարգավիճակում և վտանգում երթևեկության այլ մասնակիցների կյանքը, ապա նա առաջին անգամ ենթակա կլինի վարչական, ապա՝ քրեական պատասխանատվության։


Երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների համար կպարզեցվի ՀՀ-ում օտարերկրյա վարորդական վկայականով մեքենա վարելու կարգը։


Կարգելվի գաղտնի փականով դանակների և համանման առարկաների վաճառքը անչափահասներին։


Նախագծերն առաջիկա օրերին կդրվեն շրջանառության մեջ։