Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը իրենց դիմումի համաձայն փոխնախարարների է ազատել աշխատանքից: «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը Էմիլ Տարասյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»: «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը Արման Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։