ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում՝ նախօրեին, պատվիրակությունը Նաբերեժնիե Չելնիում ծանոթացավ «ԿԱՄԱԶ» հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի նոր արտադրատեսակներին, իսկ օգոստոսի 22-ին Մոսկվայում կմասնակցի «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի և ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: