Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, մարտի 13-14-ին Հայաստան պաշտոնական այցով կժամանի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ տիկին Զուրաբիշվիլին Հայաստան կժամանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Զուրաբիշվիլին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում էր ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ: