2016-ի առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանից Ռուսաստան մեկնողների թիվը պակասել է: Այդ են վկայում ՌԴ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի դիտարկման տվյալները, հայտնում է Kommersant-ը: 2016-ին այլ երկրներից ՌԴ է ժամանել 133.000 մարդ, երկրից մեկնել է` 62.000, տարբերությունը կազմել է 71.000 մարդ: Առաջին եռամսյակում աճել է ՌԴ միագրացիոն փոխանակումը ԱՊՀ երկրների հետ, բացառությամբ Հայաստանի, Թուրքմենստանի և Բելառուսի: Կայունացել է ներգաղթը Ուկրաինայից, որը սակայն, շարունակում է մնալ ՌԴ հիմնական միգրացիոն դոնորը: Նախկինում վերլուծաբաններին մտահոգում էր այն հանգամանքը, որ ներգաղթի ցուցանիշները զգալիորեն զիջում էին արտագաղթի ցուցանիշները: Այսպիսով, 2015-ի առաջին կեսին ՌԴ ժամանածների քանակն աճել էր 3%-ով, իսկ մեկնածներինը` 18,2%-ով: Այժմ, մոնիթորինգի հեղինակները, խոստովանելով, որ ժամանումների աճը ՌԴ «գործնականում դադարել է», ակնկալում են, որ 2016-ին այն կկայունանա կամ նույնիսկ կնվազի: Զեկույցի հեղինակները զգուշացրել են, որ արտագաղթը ՌԴ-ից «թերի է հաշվառվում»: