ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ՝ ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամներ, ժամանել են Երևան և հանդիպելու են հայ գործընկերների հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պետդումայում իր աղբյուրին: «Կոմիտեի ինը անդամներ նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ այս պահին գտնվում են Հայաստանում, որտեղ հանդիպում է ընթանում ՀՀ ԱԺ պատգամավորների հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը: Համաձայն տեղեկատվության, հանդիպմանը մասնակցում են ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները: Աղբյուրը, սակայն, չի հստակեցրել, թե քննարկման ինչ օրակարգ է նախատեսված: