25.11.2024
Շտայնմայեր. Ստատուս քվոն տևականորեն այս կերպ հնարավոր չի լինելու պահպանել
29.06.2016
Շտայնմայեր. Ստատուս քվոն տևականորեն այս կերպ հնարավոր չի լինելու պահպանել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս քվոն տևականորեն այս կերպ հնարավոր չի լինելու պահպանել: Այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նրա խոսքով` դա ԵԱՀԿ-ի համար պարզ է դարձել: «Որքան երկարում է այս հակամարտությունը, այնքան մեծանում է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Մենք պետք է ջանանք խուսափել դրանից: ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի գտնվի տևական լուծում, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջերս երկու անգամ հանդիպեցին: Եվ եթե ամփոփենք այն միջոցառումները, որոնք իրականցվում են ԵԱՀԿ կողմից, կարելի է ասել, որ շփման գծում այս ամենը իրավիճակը հանդարտեցրել է»,- ասել է Շտայնմայերը` ընդգծելով, որ սկզբունքորեն ճիշտ ճանապարհին ենք: ԵԱՀԿ գործող նախագահը շեշտել է, որ պետք է ամեն ջանք գործադրվի առկա իրավիճակը պահպանելու համար, որպեսզի բանակցային գործընթացն ավելի նյութական դառնա. «Դրա համար մեզ անհրաժեշտ են ԵԱՀԿ ջանքերը, Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, նաև հակամարտության կողմերի պատրաստակամությունը՝ գնալ զիջումների»,- հավելել է Շտայնմայերը: