Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում: Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արմեն Գևորգյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ պաշտպանության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կփոխարինի Նիկոլայ Բորդյուժային: Այդ մասին հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդի նիստում: Բորդյուժային, հիշեցնենք, այդ պաշտոնում փոխարինելու է ՀՀ ներկայացուցիչ: