Փաշինյանն ու Մեդվեդեւը պարել ու փախլավա են կերել են երևանյան ակումբներից մեկում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ՝ ապրիլի 29-ի երեկոյան՝ ժամը 22:00-ին այցելել են երևանյան ակումբներից մեկը՝ Club 12, հայտնում է news.am-ը:
Club 12 –ի սեփականատեր Նարեկ Մանուկյանը պատմել է, որ բարձրաստիճան պաշտոնյաները պատվիրել են «դեսերտ», կերել են փախլավա, և պարել հայտնի փոփ երգերից մեկի քավերr տարբերակի տակ։
«Նախապես սեղան պատվիրված չի եղել, եկել են պատահական: Սրճարանում մնացել են մոտավորապես 2 ժամ: Բավականին հավանել էին «Project 12»-ի երգերը, անգամ պարեցին: Շատ բարի և դրական մթնոլորտ էր: Հասարակ վիճակ էր: Հագնված էին ոչ պաշտոնական»,- ասել է Մանուկյանը:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Երեւանում էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար: Մինչ նիստը Մեդվեդեւին Փաշինյանն ընդունել էր իր առանձնատանը՝ նշելով, որ Հայաստանում ընդունված է ամենաթանկագին հյուրերին ընդունել տանը: