«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) սակագների ճշգրտման հայտով: ՀԾԿՀ-ն հայտն ընդունել է ուսումնասիրության: Ընկերությունն առաջարկում է ջրի սակագինը ներկայիս 1 խմ դիմաց 180 դրամը հասցնել 194.3 դրամի: Խոշոր բաժանորդների համար սակագինը 54 դրամ է, ընկերությունն առաջարկում է այն հասցնել 58.3 դրամի: ՀԾԿՀ-ն «Վեոլիա Ջուր» ընկերությանը հայտնել է, որ հանձնաժողովը սկսել է հայտի ուսումնասիրության գործընթացը: