26.11.2024
Հաստատվեցին կառավարության կառուցվածքային փոփոխությունները
29.09.2016
Հաստատվեցին կառավարության կառուցվածքային փոփոխությունները

Գործադիրն այսուհետ կունենա 19 նախարարություն․ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրինագիծը: Քաղաքաշինության նախարարությունը կդառնա կոմիտե, էներգետիկայի, էկոնոմիկայի և տրանսպորտի նախարարություններն էլ կվերանվանվանվեն, համապատասխանաբար, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տնտեսության զարգացման և ներդրումների աջակցության, Կապի, տրանսպորտի ու ՏՏ ոլորտի նախարարություններ։ Հիշեցնենք, վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել էր վերացնել քաղաքաշինության նախարարությունը՝ այն դարձնելով Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտե, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը փոխանցել տրանսպորտի և կապի նախարարությանը, որպես առանձին կոմիտե առանձնացնել տուրիզմի ոլորտը, Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, Սփյուռքի նախարաթյունը վերանվանել Սփյուռքի հետ կապերի նախարարություն։