Հայ-թուրքական սահմանը փակ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ օկուպացված են Ադրբեջանի տարածքները: Այդ մասին հայտարարել է Բաքվում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը, փոխանցում է Интерфакс-Азербайджан-ը: Նա նշել է, որ Թուրքիան երբեք չի անի այնպիսի քայլեր, որոնք կարող են հարվածել Ադրբեջանի շահերին ու իրենց երկկողմանի հարաբերություններին: Դեսպանը նշել է, որ Ադրբեջանը նույնպես աջակցություն է հայտնելու Թուրքիային: Ըստ նրա, հայ-թուրքական սահմանը փակ է մնալու այնքան ժամանակ, քանի «օկուպացված են Ադրբեջանի տարածքները»: