Ազգային ժողովն այսօր 2 դեմ, 77 կողմ և 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախագծով, հիշեցնենք, առաջարկվում է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Բացի այդ, Կառավարության կազմում այլևս չենք ունենա Քաղաքաշինության նախարարություն: Նշենք, որ դեմ քվեարկած երկու պատգամավորներն են Զարուհի Փոստանջյանն ու Թևան Պողոսյանը: