Իրանից Հայաստան թմրանյութ տեղափոխելու կասկածանքով փետրվարի լույս 6-ի գիշերը Սյունիքի մարզի «Կարճևան» հսկիչ անցակետում ձերբակալվել է Իրանի քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի սահմանապահ վարչությունը: Նշվում է, որ ՀՀ սահմանն անցնող բեռնատար մեքենայի զննման արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 57 գրամ թմրանյութ։ Ավտոմեքենայի վարորդը՝ Իրանի քաղաքացի, օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին։