Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը հայտարարել է, որ Ֆրանսիայի Սենատն այս շաբաթ քննարկելու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ինչպես տեղեկացնում է «Նոր Յառաջ»-ը, Փափազյանը, անդրադառնալով Սենատում այդ օրինագծի նկատմամբ տրամադրություններին նշել է, որ այդ հարցով խորհրդարանականների հետ ստույգ աշխատանքներ են տարվում: «Ակնկալվում է հաջող ընթացք»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ հուլիսի 1-ին Ազգային ժողովում ընդունված նախագիծը Սենատի կողմից կվավերացվի: