Հոկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ: ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 420 կրակոց: Հյուսիսսային և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաններ (60 կրակոց): ՊԲ առաջապահ զորամասերը հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: