26.11.2024
Կառավարությունում, եթե թեւեր լինեն, ես դրանք կկտրեմ. Փաշինյանի կտրուկ խոսքը
prev Նախորդ նորություն

«Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը վերանվանվեց

Երեւանի ավագանին ձայների ճնշող մեծամասնությամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց»-ը վերանվանվեց «Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոց»-ի։


Նախագիծը ներկայացրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը։


Հիշեցնենք, որ փետվարի 26-ին Բաքվում կայացել է հակահայ երթ, որին ի թիվս այլ ռուս պատգամավորների մասնակցել է նաև Իրինա Ռոդնինան։ Իրինա Ռոդնինան հանդիսանում է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ:


Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները հայտարարել էին, որ ինքն ու իր գործընկերները չեն կարող աննկատ թողնել այս հանգամանքը:


Ռուսաստանի Դաշնության խորհրդի լիագումար նիստում էլ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ևս տարակուսանք էր հայտնել առ այն, որ ռուսաստանցի որոշ գործընկերներ, նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի։


«Ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ Բաքվում մասնակցել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի: Ավելին, արդարացի տարակուսանք է հարուցում, որ նրանցից ոմանք անգամ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ են»,- մասնավորապես հայտարարել է Արարատ Միրզոյանը։